17.05.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ բաղրամյանցիներ․ Տեղեկացնում ենք Ձեզ, որ մայիսի 24-ին՝ ժամը 14 ։ 00-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2024 թվականի ավագանու թիվ 4-րդ հերթական նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
13.05.24
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
|
Հարգելի՛ բաղրամյանցիներ․Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ․ ՀՕ-110-Ն) և ՀՀ կառավարության 19,11,2014թ․-ի 1325-Ն որոշմամաբ սահմանված կարգի 2024թ․-ի հունիսի 13-ին Արմավիրի մարզի Երվանդաշատ բնակավայրի վարչական մասնաշենքում ժամը՝ 12:00 տեղի կունենա «Արտ Պլաս» ՍՊԸ-ի ներկայացված «ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ բնակավայրի կրթահամալիրի» կառուցման վերաբերյալ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին հանրային լսում։Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային ...
Մանրամասն |
|
13.05.24
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով ավարտվել է Բաղրամյան համայնքի Բաղրամյան բնակավայրի Սարի թաղ փողոցի սկզբնամասի 450 գծմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 19․493․000 միլիոն դրամ, որից՝ համայնքի ֆինանսական բաժնեմասը կազմել է 11․695800․ մլն․ դրամ, իսկ պետության բաժնեմասը՝ 7․797200․մլն․ դրամ։
|
|
10.05.24
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
|
1. 2024թ. ապրիլի 16-ին ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարան է ստացվել <<Բլեսկ>> ՍՊԸ և <<Արտեզիա>> ՍՊԸ ընկերությունների /այսուհետ <<Բլեսկ>> ՍՊԸ և <<Արտեզիա>> ՍՊԸ կոնսորցիում/ տնօրենների համատեղ գրությունը՝ հասցեագրված Բաղրամյան համայնքի ղեկավար Շ. Առաքելյանին: Գրությամբ հայտնվել է, որ ՀՀ Կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի թիվ 2093 որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրում միջնակարգ դպրոցի կառուցման համար անցկացված մրցույթում ճանաչվել են հաղթող կազմակերպություն, որի նպատակով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության ...
Մանրամասն |
|
19.04.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
|
Հարգելի՛ բաղրամյանցիներ․ Ապրիլի 26-ին՝ ժամը 13 ։00-ին, Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա թիվ 3 -րդ հերթական նիստը։ Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի աշխատակազմ։
|
|
31.03.24
ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի’ Բաղրամյանցիներ,հայրենակիցներ, Շնորհավորում եմ Սուրբ Զատիկի` Հարության տոնի առթիվ։Ամեն տարի Քրիստոսի Հարության պայծառ տոնը մեր սրտերը լցնում է ուրախությամբ և հույսով: Ավելի հաստատուն է դարձնում մեր հավատը բարության և արդարության հանդեպ: Քրիստոսի Հարությունը մաքրում է մեր հոգին մարդկային մոլորություններից և մոտեցնում Բարձրյալի պատգամներին։ Թո՛ղ այս տոնի խորհուրդը ուղղորդի բոլորիս բարին գործելու և արարելու ուղիով։ Ի սրտե շնորհավորում եմ, մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն և բարօրություն:Քրիստոս հարյավ ի մեռելոց.օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։
|
|
29.03.24
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ N 2 ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Այսօր Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Բաղրամյան համայնքի ավագանու թիվ 2 -րդ արտահերթ նիստը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |