Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Բաղրամյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.07.24 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

  Հարգելի՛ բաղրամյանցիներ․
 Տեղեկացնում ենք Ձեզ, որ հուլիսի 31-ին՝  ժամը 13 ։ 00-ին, Հայաստանի   Հանրապետության  Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2024   թվականի ավագանու թիվ 8-րդ հերթական նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

25.07.24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի հիմնական նպատակն ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է, որը նախադրյալներ կստեղծի գյուղատնտեսական ծագման մթերքների և դրանց վերամշակված արտադրանքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, արտահանման ծավալների ավելացման, ինչպես նաև ներկրվող արտադրանքը տեղական արտադրությամբ փոխարինելու համար:Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝անասնաբուծություն, ... Մանրամասն
27.06.24 ՑՈՐԵՆԻ ՄԹԵՐՈՒՄ
Սիրելի՛ բաղրամյանցիներ, հարգելի հայրենակիցներ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում գտնվող «ԲԱՂՐԱՄՅԱՆ» ՍՊԸ-ԻՆ պատկանող ալրաղացը կազմակերպում է ցորենի մթերում՝ 1 կիլոգրամի համար առաջարկելով , կախված որակական չափանիշներից, 85-ից 95 դրամ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարին՝ 098-00-15-59։
18.06.24 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

Հարգելի՛ բաղրամյանցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ հունիսի 20-ին՝  ժամը 12 ։00-ին, Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա 2024 թվականի ավագանու թիվ 5-րդ արտահերթ նիստը։
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

 

28.05.24 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը:Եթե չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, երևի թե, չէին լինի ոչ Հայաստանի Երկրորդ, ոչ էլ Երրորդ Հանրապետությունները:900 տարի այս տարածքում Հայաստանը չէր ունեցել պետականություն: 900 տարի անց պետականության վերականգնումը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն ... Մանրամասն
24.05.24 ԲԱՂՐԱՆՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ շրջանավարտներ․ Շնորհավորում եմ Ձեզ՝ վերջին զանգի կապակցությամբ։Այս օրը այն ամենահիշարժան օրերից մեկին է, որ ազդարարում է նոր կյանքի սկիզբը, միաժամանակ՝ օր, որ իր մեջ ներառում է մանկության լավագույն հիշողությունները։ Այսուհետ կյանքը հանդես է գալու նոր փորձություններով և դժվարություններով, հուսամ դուք ուժեղ կգտնվեք և կհաղթհարեք ձեր առաջ ծառացած բոլոր խնդիրները՝ բացելով լայն ու մեծ հնարավորություններով դռներ։Ձեզանից է կախված մեր երկրի վաղվա օրը, հույսով եմ և վստահ, որ հանդիսանալու եք երկրի շարժիչ ուժը ,ուստի նաև ձերն է լինելու երկրի պատասխանատվությունը, դուք պիտի զարգացնեք և ձեր ձեռքբերումներով շենացնեք հայրենիքը, որը այս պահին ունի ձեր գիտելիքի և ուժի կարիքը։ Պահպանելով այն գիտելիքները,որը ... Մանրամասն
17.05.24 ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ

 Հարգելի՛ բաղրամյանցիներ․
 Տեղեկացնում ենք Ձեզ, որ մայիսի 24-ին՝  ժամը  14 ։ 00-ին, Հայաստանի     Հանրապետության  Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի   նիստերի դահլիճում տեղի կունենա 2024   թվականի ավագանու թիվ 4-րդ հերթական նիստը։
   Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի  համայնքապետարանի աշխատակազմ։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակ
Բաղրամյան համայնքի 40 ամյակին նվիրված միջոցառում
Տեսահոլովակ
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Բաղրամյան համայնքապետարան, Բաղրամյան 2/3
(0233) 22250
baghramyanhamaynqapetaran@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53008940@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner