Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ կետի բ) ենթակետով և 3-րդ կետով և հիմք ընդունելով Պերճ Վանիկի Խաչատրյանի 2024 թվականի մայիսի 02-ի դիմումը․ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի Մ․ Մաշտոցի փողոց 2/4 հողամաս հասցեում գտնվող սեփականության իրավունքով Պերճ Վանիկի Խաչատրյանին /ծնված 01․12․1961 թ․/ պատկանող 0,0212 հա / կադաստրային ծածկագիր 04-096-0004-0028/ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողը համարել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման։
- Փոփոխված 0,0212 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում։
- Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանումում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|